• Չի կարելի հույսեր կապել եվրոպացիների հետ բանակցության հետ. Լարիջանի

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ի գոյատևման շուրջ Եվրոպայի հետ բանակցությունը շարունակվում է, սակայն դրա հեռանկարն այնքան էլ լուսավոր չէ»:

Ալի Լարիջանին չորեքշաբթի օրը Ղոմ քաղաքում ընդգծել է. «Ինչպես նշել է մեծարգո առաջնորդը,  Եվրոպայի հետ բանակցություն է տեղի ունենում, բայց չի կարելի մեծ հույսեր ունենալ, որ  եվրոպացիների հետ բանակցությունները կկարողանան արդյունքի հանգել»:

Լարիջանին նկատել է, որ ներքին պոտենցիալի ու ընդունակությունների վրա հիմնվելով կարելի է զարգացման միջոց ծառայեցնել թշնամիների գործադրած ճնշումները: Նա հավելել է. «Եթե երկրում ներդրման համար միջավայր ստեղծվի, հնարավոր կլինի կարգավորել խնդիրների մեծ մասը»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ կարելի է Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը համեմատել այլ երկրների հետ, հավելելով. «Սաուդցիների համար ամոթալի է, որ մի հեռախոսազանգով 250 միլիարդ դոլար վճարում են ԱՄՆ-ի մի ենթակառուցվածքի վերանորոգման համար և կամ 110 միլիարդ դոլար արժողությամբ զինտեխնիկա են գնում»:

Պիտակ

Jul 26, 2018 05:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ