• Գեներալ Աշթարի .«Իրանի և Իրաքի սահմանների անվտանգության շնորհիվ պակասել են ահաբեկիչների տեղաշարժերը»

Իրանի իսլամական հանրապետության իրավապահ ուժերի հրամանատարն ասել է.«Իրանի և Իրաքի համատեղ սահմաններում կա լիարժեք անվտանգություն: Արդյունքում այդ տարածքում պակասել են ահաբեկիչների տեղաշարժերը»:

Կիրակի օրը Թեհրանում Իրաքի իրավապահ մարմինների գլխավոր հրամանատար Համեդ Աբդոլլահ Էբրահիմ Ալ-Հոսեյնիի հետ հանդիպմանը բրիգադային-գեներալ Հոսեյն Աշթարին ասել է.«Հաշվի առնելով Իրանի և Իրաքի սահմաններն անապահով դարձնելու նպատակով սահմանային տարածքում ահաբեկչական որոշ խմբերի տեղաշարժերը, անհրաժեշտ է զարգացնել երկու երկրների միջև անվտանգության համագործակցությունը»:

Գեներալ Աշթարին հայտնել է Իրաքի ոստիկանության հետ համագործակցելու Իրանի պատրաստակամությունն ասելով. «Իրանի և Իրաքի կառավարությունների ու ժողովուրդների ընդհանուր թշնամիները Իսրայելի ռեժիմն ու ԱՄՆ-ն են, որոնք չեն ցանկանում այդ տարածքն անվտանգ լինի»:

Հանդիպմանը Համեդ Աբդոլլահ Էբրահիմ Ալ-Հոսեյնին բարձր է գնահատել ահաբեկիչների դեմ պայքարում Իրանի ցուցաբերած աջակցությունը: Նա հույս է հայտնել, որ Իրաքում ստեղծված կայուն իրավիճակում երկու երկրները կկարողանան առավել քան նախկինում սահմանների անվտանգությունն ամրապնդելու նպատակով  սահմանագծում սարքավորումներ տեղակայելն:

Նա շեշտել է.«Թշնամիները ջանում են պառակտում սերմանել Իրանի և Իրաքի ժողովուրդների միջև , սակայն դա ապարդյուն է լինելու և Իրաքի ժողովուրդը մշտապես մնալու է Իրանի կողքին»:

Պիտակ

Aug 12, 2018 12:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ