Թեհրանի ուրբաթօրյա ժամանակավոր աղոթապետն ընդգծել է, որ պետք է գնահատել Սրբազան պաշտպանության շրջանում կրոնական փոքրամասնությունների սխրանքները:

Հոջ. Աբութորաբի Ֆարսը կրոնական փոքրամասնությունների ազատամարտիկների մեծարմանը նվիրված «Փայլող ադամանդներ» խորագրով միջոցառման ժամանակ ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է. «Թե Սրբազան պաշտպանության և թե գերիների ազատ արձակման շրջանում, ժողովրդի տարբեր խավերն ուս-ուսի ներկա էին իրար կողքի»:

«Այս շրջանում սխրանքներ գործեցին իրանահայ 30 ազատամարտիկներ»,-հավելել է Աբութորաբի Ֆարդը:

ԻԻՀ բանակի շտաբի պետ և համադրման հարցերով տեղակալ ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին, իրանահայ ազատորդիների մեծարմանը նվիրված «փայլող ադամանդներ» միջոցառման ժամանակ անդրադառնալով պատերազմին տարբեր ազգությունների, կրոնների  ու դավանանքների մասնակցությանն ասել է. «Բոլոր նրանք, ովքեր սիրում էին Իրանն ու հեղափոխությունը, պաշտպանեցին երկրի տարածքային ամբողջականությունը»:

«Իրանահայերն աշխատանքի անցան և իրենց ողջ կարողությամբ լծվեցին երկրի պաշտպանության գործին և միասնականությամբ պատճառ դարձան, որ ութամյա Սրբազան պաշտպանությունն ավարտվի հաղթանակով»,-հայտարարել է ԻԻՀ բանակի շտաբի պետն ու համադրման հարցերով տեղակալն անդրադառնալով պատերազմին իրանահայության մասնակցությանը:

Հանդիսության ընթացքում մեծարվեցին իրանահայ 15 ազատամարտիկիներ:

Պիտակ

Aug 15, 2018 04:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ