Չինացիները պատրաստ են Իրանի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները
Չինաստանը հայտարարել է, որ հաշվի առնելով աշխարհում տիրող տնտեսական պայմանները, չինացի ներդրողները պատրաստ են Իրանի հետ զարգացնել առևտրա-տնտեսական հարաբերությունները:
Չորեքշաբթի օրը Թավրիզում Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մաջիդ Խոդաբախշի հետ ունեցած հանդիպմանը Չինաստանի ներդրումային խմբի անդամները հույս են հայտնել, որ կողմերն առավել քան նախկինում զարգացնելու են տնտեսական համագործակցությունը:
Խումբը շեշտել է, որ չնայած հակաիրանական պատժամիջոցներին, Չինաստանը շարունակում է պահպանել Իրանի հետ կնքած համաձայնագրերը:
Հանդիպմանը Խոդաբախշը նշել է.«Իրանը և Չինաստանը քաղաքական ու տնտեսական լավ հարաբերություններ ունեն»: Նա հուսացել է, որ ներկա պայմաններում Չինաստանի տարբեր նահանգների և Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգի միջև համգործակցությունների նոր փուլ է սկսվելու:
Խոդաբախշը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը համարել է առիթ՝ Իրանի գիտական ու տեխնիկական ոլորտների ակտիվիստների և արտադրողների համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտնեց ՀԳՀԾ-ից իր երկրի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցների վերականգնման մասին:
2018 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի հրամանագրով վերականգնել է մեքենաշինության ու ոսկու բաժիններում Իրանի դեմ այդ երկրի անօրինական պատժամիջոցները: