• ԻԻՀ նախագահ.«Թշնամին Իրանին պարտության մատնելու երազանքն  իր հետ գերեզման կտանի»

Նշելով, որ թշնամին ցանկանում է ճնշում գործադրել Իրանի նկատմամբ և ժողովրդին դժվարությունների առջև կանգնեցնել, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Թշնամին չի կարող պարտության մատնել Իրանին և այդ երազանքն իր հետ գերեզման կտանի»:

Չորեքշաբթի օրը կառավարության նիստում ընդգծելով, որ Իրանի ժողովուրդն ու պատասխանատուները միմյանց համագործակցությամբ թույլ չեն տալու թշնամին հասնի իր նպատակներին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Թշնամին չի կարող իր սխալ, անօրինական ու դաժան ճնշումներով պարտության մատնել Իրանի մեծ ժողովրդին»:

Ընդգծելով, որ Իրանը համագործակցում ու բանակցում է ողջ աշխարհի հետ, Ռոհանին անդրադարձել է Թեհրանի հետ բանակցելու ԱՄՆ-ի առաջարկին: «ԱՄՆ-ն իր կատարած քայլերով վերացրել է բանակցության պայմանները», ասել է նա:

ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ Եմենը ևս շուտով կայունության ու  անվտանգության ականատեսը կլինի: Նա ասել է.«Թող ագրեսորները գիտակցեն, որ ոչ թե պատերազմն ու ագրեսիան,այլ փոխզիջումը, բանակցությունն ու  համաձայնությունն է ճիշտ ուղին:

Անդրադառնալով Ղազախստանում մերձկասպյան հինգ երկրների գագաթնաժողովում ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիային, Ռոհանին հավելել է.«Այս կոնվենցիայի կարևոր ձեռքբերումներից մեկը Կասպից ծովի անվտանգությունն ու կայունությունն է, որը չեզոքացրեց այդ ծովում ներկայություն ունենալու  ամերիկացիների և նույնիսկ Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի  սադրանքը»: 

Aug 15, 2018 17:38 Asia/Yerevan
Մեկնաբանություններ