• Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան բխում է Իրանի շահերից է. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան ոչ միայն պահպանում է Իրանի տարածքային ամբողջականությունը, այլև հանգեցնում է այս տարածաշրջանում հարևանների միջև բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու գոյատևմանը»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի գիշեր Իրանի հեռուստատեսության երկրորդ կայանին տված հարցազրույցում ասել է. «Հակառակ որոշ հայտարարությունների, Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան ամենաշատ օգուտն է բերում Իրանի ազգային շահերին»:

«Եթե  արտաքին քաղաքականությունն ունենա մեկ նպատակ, դա անկասկած լինելու է տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության ու քաղաքական անկախության պահպանումն ու ժողովրդի կենցաղային վիճակի բարելավմանն օժանդակելը»,-հայտարարել է Զարիֆը:

Նա նշել է, որ առաջիկա երեքից չորս ամիսների ընթացքում կսկսվեն Կասպից ծովում ելակետի հստակեցման շուրջ բանակցությունները:  «Ղազախստանի գագաթնաժողովում մերձկասպյան երկրների ղեկավարները այս ծովում ելակետի շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել և միայն համաձայնություն է կայացել: Բացի այդ, Ռուսաստանի ու Ղազախստանի միջև ընդերքի շուրջ պայմանավորվածություն գոյություն ունի, որը վերաբերում է 20 տարի առաջվա»:

Զարիֆը ննշել է, որ Իրանը ցանկանում է հասնել Կասպից ծովի 20 տոկոսանոց մասնաբաժնին:  «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի համաձայն, մերձկասպյան հինգ երկրներից բացի, որևէ այլ երկիր չի կարող այս ծովում ներկա լինել». հավելել է նա:

«ԻԻՀ-ն այսօր գտնվում է հզոր դիրքում, իսկ ԱՄՆ-ի ճնշումները .եկուսացրել են  այդ երկրին»,-հայտարարել է Զարիֆը:

Զարիֆը նշել է, որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀծ-ի հարցով հայտնվել է թույլ դիրքում:  «Եվրոպացիները պիտի վճարեն ՀԳՀԾ-ի պահպանման գինը».  ասել է նա։

Պիտակ

Aug 16, 2018 06:43 Asia/Yerevan
Մեկնաբանություններ