• Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանում ահաբեկչական հարձակումը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը:

Իրանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, դատապարտելով չորեքշաբթի օրը Քաբուլում տեղի ուենցած ահաբեկչական հարձակումը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին վշտակցություն է հայտնել Աֆղանստանի ժողովրդի, կառավարության ու այդ հանցագործության հետևանքով զոհվածների հարազաատներին: 

Աֆղանստանում Իրանի դեսպանատունը նույնպես դատապարտել է Քբուլում ուսումնական կենտրոնի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը:

Չորեքշաբթի երեկոյան մի մահապարտ ահաբեկիչ Իմամ Մահդիի անվան ուսումնական կենտրոնում պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է 48 աշակերտ և վիրավորվել 67 ուրիշներ:

Aug 16, 2018 10:58 Asia/Yerevan
Մեկնաբանություններ