• Վիեննայում Իրանի մշտական ներկայացուցիչ.«Եվրոպացիները պետք դիմակայեն ԱՄՆ-ի միակուղմանիության քայլերին»

Վիեննայում միջազգային կառույցներում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է.«ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երկրները պետք է ամբողջ հզորությամբ դիմակայեն ԱՄՆ-ի միակողմանիության քայլերին»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդմամբ, Վիեննայում միջազգային կառույցներում Բրիտանիայի դեսպան և մշտական ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Քազեմ Ղարիբաբադին հավելել է.«ՀԳՀԾ-ի պահպանման հարցում Բրիտանիայի սկզբունքային դիրքորոշումը բազմակողմանի դիվանագիտության հաջողության բացահայտ նմուշն է»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ին Իրանի լիովին հավատարմության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի զեկույցներին Ղարիբաբադին ասել է.«ՄԱԳԱՏԷ-ն և ՀԳՀԾ-ի անդամ երկրները պետք է ապահովվեն համաձայնության շրջանակներում Իրանի շահերը»:

Անդրադառնալով թմրադեղերի դեմ պայքարի հարցում միջազային հանրության ռազմավարական որոշմանը նա շեշտել է.«Թմրադեղերի տարանցման դեմ պայքարի շրջանակներում Իրանին պարտադրված ծախսերը եվրոպական երկրների օգտին է եղել»:

Վիեննայում Բրիտանիայի ներկայացուցիչը նույնպես կարևորելով ՀԳՀԾ-ի հովանավորման անհրաժեշտությունը շեշտել է, որ Բրիտանիան ու նրա եվրոպացի դաշնակիցները վճռական մոտեցում ունեն ՀԳՀԾ-ի շարունակման և համաձայնության շրջանակերում Իրանի շահերի ապահովման հարցում:

Պիտակ

Aug 16, 2018 13:12 Asia/Yerevan
Մեկնաբանություններ