• ՖԻՖԱ.«Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՝ Ասիայում առաջինը ՝ աշխարհում 32-րդը

ՖԻՖԱ-ի դասակարգումների համաձայն, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը ճանաչվել է ասիական առաջին թիմը: Իսկ աշխարհի մակարդակում Իրանի թիմը զբաղեցնում է 32-րդ տեղը:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի 2018 ֆուտբոլի առաջնությունից հետո առաջին դասակարգումը: Այսպիսով Ֆրանսիան հավաքելով 1726 միավոր դարձել է աշխարհում առաջինը: Իրանի ազգային հավաքականը ճանաչվել է 32-րդը ՝ հավաքելով 1471 միավոր ՝ կրկին անգամ դառնալով Ասիայում առաջինը:

ՖԻՖԱ-ի դասակարգումների համաձայն, միջազգային մասշտաբով երկրորդից տասներորդ լավագույն հավաքականներն են ճանաչվել Բելգիայի, Բրազիլիայի, Խորվաթիայի, Ուրուգվայի, Բրիտանիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի և Դանիայի հավաքականները:

Նախորդ դասակարգումներում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականն ուներ 708 միավոր ՝ համարվելով ասիական երկրորդ, իսկ աշխարհում 37-րդ թիմը:

Պիտակ

Aug 16, 2018 16:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ