• Լարիջանի. Իրանի ժողովուրդը արթնանում է Միացյալ Նահանգների դավադրության դեմ

Իրանի իսլամական խորհրդատվական վեհաժողովի նախագահն ասել է. «Իրանի ժողովուրդը միշտ պատրաստ է դիմակայել Միացյալ Նահանգների դավադրությունները:

Ալի Լարիջանին, մորդադի 28-ի պետական հեղաշրջումը բնութագրեց որպես Իրանում ԱՄՆ-ի միջամտության դրսևորում և հավելեց.«Մորդադի 28-ի հեղաշրջումով Միացյալ Նահանգները Իրանում հաստատեց բռնապետական ռեժիմ որը տևեց տասնամյակներ և այսօր ևս ԱՄՆ-ը փորձում է տիրել Իրանին, տարածաշրջանային և աշխարհաին»:

Լարիջանիին ասաց,  տնտեսական պատժամիջոցներով ամերիկացիները խոսում են ազատության, մարդու իրավունքների, գլոբալ անվտանգության և տարածաշրջանային անվտանգության մասին, սակայն նրանք օգոստոսի 28-ին հեղաշրջումով, Իրանում ստեղծեցին բռնապետական իծխանություն և այժմ տարածաշրջանում հովանավորում են ահաբեկչական խմբերին, ինչը վատ տպավորություն են առաջացրել Իրանի ժողովրդի մոտ:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ Իրանի ժողովուրդը Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի ղեկավարությամբ, զգոնությամբ և դիմադրությամբ կչեզոքացնի ԱՄՆ-ի բոլոր դավադրությունները:

Մոսադեղի գլխավորությամբ Իրանի օրինական կառավարության դեմ  ԱՄՆ-ի կողմից 1953 թվականին կազմակերպված հեղաշրջումը, որը հայտնի է դարձել 1332 թվականի մորդադի 28-ի հեղաշրջման անվամբ, տեղի ունեցավ Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման զգայուն ժամանակահատվածում: 

Պիտակ

Aug 19, 2018 10:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ