• Ղուրբանի տոնը, Աստծուն հնազանդվելու տոն

Վաղը աշխարհի բոլոր մուսուլմանները տոնում են Ասատծուն ծառայելու Ղուրբան բարեբաստիկ տոնը:

Այսօր չորեքշաբթի լուսնային հիջրեթի 1437 թ. զիհաջա ամսվա 10-ը, օգոստոսի 22-ը, մուսուլմանների ամենամեծ տոներից մեկը բարեբաստիկ Ղուրբան տոնն է: 

Բեյթ Ալ-Հարամի ուխտավորները Ղուրբանի բարեբաստիկ տոնին Աբրահամ մարգարեի հիշատակին, ով անսալով Աստծո հրամանին անցնելով իր որդի Իսմայելի կյանքից, զոհ են մատուցում Մինայի հովտում:

Այս օրը, Բարձրյալը Աբրահամին հրամայեց զոհել Իսմայելին: Աբրահամ մարգարեն Իսմայելին տարավ զոհելու վայրը, բայց Գաբրիել հրեշտակը հայտնվեց ու ավետելով փորձությունը հաղթահարելու լուրը մի խոյ տվեց Աբրահամ մարգարեին, որպեսզի զոհ մատուցի Աստծուն:

Աստծու տան ուխտավորները ամեն տարի Սաուդյան Արաբիայի Մինայի հովտում կատարում են Ղուրբան տոնի ծեսը:

Ղուրբան տոնը, անձնազոհության, անձնուրացության, սեփական եսին հաղթելու և Աստծուն հանձնվելու տոնն է: Աշխարհի մուսուլմանները ամեն տարի տոնում են իսլամական այս մեծ ու շքեղ տոնը:

Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության հայերեն ռադիոժամը աշխարհի բոլոր մուսուլմաններին հատկապ շիաներին շնորհավորում է «Ղուրբան»-ի բարեբաստիկ տոնի կապակցությամբ: 

Aug 21, 2018 17:38 Asia/Yerevan
Մեկնաբանություններ