• Գիտության արտադրության ոլորտում Իրանը զբաղեցնում է 15-րդ տեղը

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարարն անդրադարձել է Իրանի գիտության արտադրության հարաճուն գործընթացին, ասելով.«2017 թվականին Իրանը զբաղեցում էր 15-րդ տեղը»:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, Էբրահիմ Խոդային ասել է .«Իրանի գիտական արտադրությունն այսօր կազմում է աշխարհում այդ ոլորտի կատարված աշխատանքների 1.88 տոկոսը»:

«Աշխարհում Իրանի որակյալ ու բազմահղում հոդվածների արտադրությունը կազմում է 2.88 տոկոս»-հավաստիացրել է  Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարարը:

Ավելի վաղ նաև Իսլամական աշխարհի գիտական վարկանիշային կենտրոնի վարիչ Մոհամմեդ Ջավադ Դեհղանին տեղեկացրել էր 2017 թ.-ին Իրանում գիտության արտադրության 8.9 տոկոսանոց աճի մասին, ավելացնելով.«2017 թվականին Իրանն ամենամեծ ցուցիչն էր արձանագրել աշխարհի 25 առաջատար երկրների շարքում»:

Պիտակ

Aug 29, 2018 12:28 Asia/Yerevan
Մեկնաբանություններ