• Ռոհանի.«ԱՄՆ-ն հավատարիմ չէ իր ստանձնած  պարտավորություններից և ոչ մեկին»

Անդրադառնալով Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ-ն, որպես մի պետություն, որ չնայած բոլոր միջազգային իրավունքներին, շրջափակումներ է պարտադրել Իրանին, հավատարիմ չէ իր ստանձնած պարտավորություններից և ոչ մեկին»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ կառավարության կազմի անդամների հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է.«Ամերիկացիների նպատակը տնտեսական ճնշումներից վեր է: Նրանք ուզում են  կրկին վերադառնալ Իրան և  գերիշխել երկրում: Նրանք ցանկանում են վերստին ոտնահարել Իրանի անկախությունը և իշխել Իրանի ժողովրդի վրա, բայց Իրանի ժողովուրդը երբեք դա թույլ չի տա»:

Ռոհանին ընդգծել է.«Իրանի ժողովուրդը կառաջնորդվի  Իսլամական հեղափոխության մեծարո առաջնորդի ցուցումներով, երբեք թույլ չի տա, որպեսզի  թշնամիների սադրանքներն իրականություն դառնան»:

Կառավարության ծրագրերի ու քայլերի մասին զեկույց ներկայացնելով, ԻԻՀ նախագահը նշել է, որ ցորենի ու շաքարի արտադրության ոլորտում ինքնաբավությունը, հարավային Փարս հանքավայրում գազի արտադրության ծավալի 90 տոկոս ավելացումը, ոչ-նավթային արտահանումների կրկնապատկումն անցած հինգ տարիների ընթացքում  Իրանի կառավարության ձեռքբերումներից են:

Aug 29, 2018 19:06 Asia/Yerevan
Մեկնաբանություններ