• Սիրիան՝ Զարիֆի և Էրդողանի հանդիպման առանցքում

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, չորեքշաբթի օրն Անկարայում զրուցել են երկկողմ հարաբերությունների և Սիրիայի զարգացումների շուրջ:

Էրդողանը Զարիֆին ընդունել է Անկարայում Արդարություն և զարգացում կուսակցության գրասենյակում: Հանդիպմանը ներկա է եղել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ խոսել է կողմերին հետաքրքրող հարցերի, այդ թվում Սիրիայի զարգացումների և Թավրիզ քաղաքում սպասվող Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման շուրջ:

Չավուշօղլուն «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ Զարիֆի հետ հանդիպման մասին գրել է. «Իրանի ԱԳ նախարարի հետ զրուցեցինք երկկողմ ու տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Սիրիայի զարգացումների շուրջ»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, նախապես չհայտարարված այցով, չորեքշաբթի երեկոյան  ժամանել է  Անկարա: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է. «Թուրքիան և այդ երկրի նախագահը լուրջ դիմադրություն են ցուցաբերում ԱՄՆ-ի ճնշումների դիմաց»:

«Իրանը շարունակ Թուրքիային վերաբերվել է որպես հարևանի, տնտեսական լավ գործընկերոջ ու նաև երկրի, որի հետ տարածաշրջանային հարցերում՝ եռակողմ կամ բազմակողմ ձևաչափով շարունակական խորհրդակցություններ ունի»,-նշել է Զարիֆը:

Սիրիայի զարգացումների քննարկման նպատակով ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ երկրորդ հանդիպումը սեպտեմբերի 7-ին տեղի կունենա Թավրիզ քաղաքում:

Պիտակ

Aug 30, 2018 00:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ