• ԵՄ երկակի մոտեցումը ՀԳՀԾի և Իրանի պարածաշրջանային ներկայության վերաբերյալ  մտահոգություններին

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, միության պաշտպանության և ԱԳ նախարարների նիստի ավարտին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում ասել է. «ԱՄՆ-ի սպառնալիքներին զուգահեռ, ՀԳՀԾ-ն պաշտպանելու և պահպանելու նպատակով, ԵՄ-ն կշարունակի ԻԻՀ-ի հետ համագործակցությունը»:

Եվրոպացիների ցուցաբերած աջակցությունը ՀԳՀԾ-ից բխում է նրանց շահերից: Եվրոպացիների տեսակետից ՀԳՀԾ-ն դրական ազդեցություն է թողել միջուկային սպառազինման տարածման կանխող գործընթացների և միջազգային անվտանգության հաստատման վրա: ՀԳՀԾ-ն նաև  հաջող մոդել է հանդիսանում միջազգային խնդիրների լուծման համար: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն Իրանին է տրամադրել է մի փաթեթ, որը կպահպանի ՀԳՀԾ-ը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել ՀԳՀԾ-ին, որպեսզի Իրանը կարողանա ապահովել իր տնտեսական հարաբերություններն աշխարհի հետ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ Եվրոպան պետք է հանդես գա ԱՄՆ-ի կողմից միակողմանի ՀԳՀԾ-ից դուրս գալու քայլի դեմ, ինչը խախտել է միջազգային օրենքները և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը, և վտանգում է գլոբալ կայունությունը: Անկասկած, ՀԳՀԾ-ի չեղարկումը բացասական հետևանքներ կունենա համաշխարհային խաղաղության և կայունության վրա: Սա հանգեցրել է նրան, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս պնդում են, որ պետք է ջանքեր գործադրել ՀԳՀԾ-ի պահպանման համար: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)-ն իր զեկույցներում  բազմիցս հաստատել է, որ Իրանը պատրաստ է կատարել իր բոլոր միջուկային պարտավորությունները: Այնուամենայնիվ, Մոգերինիի դիրքորոշումը Իրանի տարածաշրջանային դերի վերաբերյալ մի տեսակ զուգամերձություն է Միացյալ Նահանգների հակաիրանական դիրքորոշումների հետ:

Հակառակ Արևմուտքի պնդումներին, Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը ձևավորվել է ահաբեկչության դեմ պայքարելու և կայունություն հաստատելու համար: Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անատոլի Ցիգանովն ասել է. «Իրանը պարտության է մատնել ԱՄՆ-ի ծրագրերը, որը հովանավորում է Մերձավոր Արևելքում ահաբեկիչական խմբերին»:

Եվրոպացիների կարծիքով, Իրանը շատ կարևոր դերակատարություն ուն« Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ և  թաքֆիրական այլ ահաբեկչական խմբերի դեմ պայքարում:Միևնույն ժամանակ, Իրանը դիմակայում է  Սիոնիստական ռեժիմի և Վաշինգտոնի գործընկերների, հատկապես Սաուդյան ռեժիմի գործողությունների դեմ տարածաշրջանում: Իրականում, Ամերիկան, Եվրոպան և նրանց արաբական գործընկերները միասին աջակցում են ահաբեկչությանը և  անապահովություն ու  անկայունություն են ստեղծում տարածաշրջանում:

Իրանի տարածաշրջանային քաղաքականության մասին եվրոպացիների պնդումները հակասում են Իրանի և Եվրամիության դրական հարաբերություններին:

Ակնհայտ է, որ նման դիրքորոշումները նպաստում են միայն ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի եռյակ կոալիցիայի շահերի ապահովմանը:

Պիտակ

Sep 01, 2018 11:26 Asia/Yerevan
Մեկնաբանություններ