• Իրանից Իրաք հրթիռի առաքման մասին հայտարարությունը ծիծաղելի է. Ղասեմի

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հերքել է Իրանից Իրաք բալիստիկ հրթիռներ առաքվելու մասին հայտարարությունները և դրանք անհիմն, անիմաստ ու ծիծաղելի է որակել:

«Ռոյտերզ»-ը մի հաղորդման մեջ գրել էր, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է տրամադրել իրաքյան խմբերին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բահրամ Ղասեմին հավելել է. «Իրանական հրթիռների Իրաք առաքվելու մասին որոշ ճանաչված կենտրոնների ու ԶԼՄ-ների հայտարարությունը սուտ է և միանշանակ նպատակ ունի սարսափի մատնել տարածաշրջանի երկրներին: Հայտարարությունը հնչել է իրանաֆոբիայի քաղաքականության շրջանակներում»:

«Նման լուրերը միանշանակ կեղծ ու ծիծաղելի են: Դրանց նպատակն է ազդել Իրանի արտաքին հարաբերությունների և մասնավորապես հարևանների հետ հարաբերությունների վրա»,-նշել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին:

Sep 02, 2018 04:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ