• ԻԻՀ մեծարգո  առաջնորդն ուղերձ է հղել Ասիական խաղերի մեդալակիրներին

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Ինդոնեզիայի 2018 թվականի ասիական խաղերում Իրանի մարզական խմբերի արձանագրած հաջողությունների առիթով ուղերձ է հղել իրանցի մեդալակիրներին:

Ջակարտայում անցկացված ասիական խաղերում իրանցի մեդալակիրներին ուղղված մեծարգո առաջնորդի ուղերձում ասված է.«Բոլորիդ շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Մեծ ուրախություն պարգևեցիք Իրանի ժողովրդին և բարձր պահեցիք մեր պանծալի դրոշը»:

18-րդ ասիական խաղերում Իրանի մարզիկները նվաճելով  20 ոսկե, 20 արծաթե և 22 բրոնզե  և ընդհանուր 62 մեդալներ զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը: 

Պիտակ

Sep 02, 2018 19:03 Asia/Yerevan
Մեկնաբանություններ