«Սիրիայի ու Իրաքի վերակառուցումն իրանական ընկերությունների ներկայության համար լավ առիթ է»: հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է. «Իրաքի ու Սիրիայի վերակառուցումը տեխնիկական ու ինժիներական ծառայությունների արտահանման և իրանցիների զբաղվածության համար հարմար առիթ և երկու կողմի համար հաղթանակ է համարվում»:

Զարիֆն անդրադառնալով Սիրիայի կապակցությամբ Թուիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գրառմանն, ասել է. «Թրամփը լավ վիճակում չի գտնվում և դժբախտաբար ցանկանում է այդ վիճակը փոխարինել Սիրիայի ժողովրդի դեմ ռազմական քայլով»:

«Ամերիկացիները ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում այնքան էլ լավ վկայական չեն արձանագրել»,-նկատել է Զարիֆը:

Զարիֆն անդրադարձել է նաև Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալիսթեր Բերթի հետ վերջին հանդիպմանն, ասելով. «Երկու երկրները հերթական հանդիպումներն են անցկացնում և  այդ երկխոսությունների ընթացքում երկու երկրի ԱԳ նախարարների տեղակալները հանդիպում են Լոնդոնում կամ Թեհրանում»:

«Եվրոպացիները պիտի գործադրեն 4+1 ձևաչափի շրջանակներում եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարների ստանձնած պարտավորությունները»,-հույս է հայտնել ԻԻՀ ԱԳ նախարարը:

Պիտակ

Sep 05, 2018 10:55 Asia/Yerevan
Մեկնաբանություններ