• Իսլամական Հեղափոխության գերագույն Առաջնորդը հանդիպել է Բանիմացների խորհրդի անդամներին

Հինգշաբթի օրը, առաջնորդի բանիմացների խորհրդի անդամները հանդիպել են իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի հետ:

Առաջնորդության բանիմացների խորհրդի 5-րդ շրջանի նիստի ավարտից հետո, մի բանաձևով կարևորվել է Իրանի ժողովրդի դեմ թշնամու տնտեսական պատերազմին և ԱՄՆ-ի անարդար պատժամիջոցներին դիմակայելու նպատակով դիմադրողական տնտեսության քաղաքականությունների գործադրման նշանակությունը:

Առաջնորդության բանիմացների խորհրդի անդամները հինգշաբթի առավոտ ներկա են գտնվել լուսահոգի իմամ Խոմեյնիի դամբարանում և իրենց ուխտն են վերանորոգել Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրի իդեալների հետ:

Առաջնորդության բանիմացների ժողովն այս բանաձևում ԱՄՆ-ի  ու միջազգային սիոնիզմի դեմ պայքարը և իսլամական դիմադրության ճակատի, մասնավորապես Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի, Եմենի ու Բահրեյնի բռնահարված ժողովրդի հանդեպ աջակցությունն անհրաժեշտություն է համարել:

Sep 06, 2018 10:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ