ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով տարբեր բնագավառներում Թեհրան-Անկարա եղբայրական ու ընդլայնվող հարաբերություններին, ընդգծել է ռազմավարական հարաբերությունների մակարդակի հասնելու նպատակի իրագործման ուղղությամբ երկու երկրի պատասխանատուների ջանքերի անհրաժեշտությունը:

Ռոհանի նշել է, որ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներին ընդդիմանալու համար Իրանն ու Թուրքիան պիտի առավել քանն երբևէ ընդլայնեն հարաբերությունները Նա հավելել է. «Բանկային հարաբերություններն ու երկու երկրի բանկերի բրոկերային գործունեությունը պիտի ընդլայնվեն և ծրագրումնռր արվեն խնդիրների կարգավորման ուղղությամբ»:

Իրանի  գործադիր իշխանության ղեկավարն ընդգծելով, որ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում Ռուսաստանի, Պակիստանի ու Կատարի հետ Իրանի ու Թուրքիայի բազմակողմ հարաբերությունները, կարող են երաշխավորել  տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը Նա հավելել է. «Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքը պիտի այնպես լինի, որ խաղաղ քաղաքացիները դրանից ամենաքիչը տուժեն, իսկ ժողովուրդը պաշտպանված լինի»:

Հանդիպման ժամանակ, Ռեջեբ Թայիբ Էրդողանը դրական բնութագրելով Թեհրան-Անկարա հարաբերությունները և երկու երկրի պատասխանատուների միջև կապերն, ասել է. «Պետք է ջզնք գործադրել՝ երկկողմ հարաբերությունների համակողմանի ընդլայնման, ամրապնդման ու ամրագրման ուղղությամբ»:

«Ներկա պայմաններում Իրանն ու Թուրքիան պետք է ծրագրումներ անեն իրենց առևտրական ու տնտեսական հարաբերությունների ուղղությամբ և առավել քան երբևէ ընդլայնեն երկկողմ առևտրաշրջանառությունը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը անընդունելի և անկայուն բնութագրելով այլ երկրների հանդեպ ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումները:

Sep 07, 2018 16:43 Asia/Yerevan
Մեկնաբանություններ