• ԻԻՀ նախագահն ընդգծել է Սիրիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Հասան Ռոհանին Սիրիայի ճգնաժամի կարգավորման նպատակով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ նիստում հայտարարել է. «Սիրիայի տարհանվածների վերադարձին ու վերակառուցմանն օժանդակելը պիտի ներառվեն միջազգային հանրության օրակարգում և Իրանը պատրաստ է այս ուղղությամբ կառուցողական դերակատարություն ստանձնել»:

Ռոհանին պարզաբանելով Սիրիայում ճգնաժամի վերջնական կարգավորման հիմնական կետերը, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը Սիրիայում խաղաղության վերականգնման և տարածաշրջանում ու աշխարհում երկարատև համագործակցության վստահելի հենարան է համարել:

ԻԻՀ նախագահը նկատելով, որ Սիրիայի ապագայի համար ցանկացած լուծման հարցում առաջին ու վերջին դերակատարը լինելու է Սիրիայի ժողովուրդը, հավելեց. «Թեհրանի նստաշրջանը, որ կայանում է Սիրիայի ժողովրդի մեծամասնության պահանջի համաձայն ահաբեկչության դեմ ազդեցիկ պայքարի և Սիրիայի ճգնաժամի կարգավորման նպատակով Աստանայի գործընթացի շրջանակում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հաջող փորձի շնորհիվ, հարմար առիթ է՝ քննարկելու համար ներկա ու ապագա փուլերում համատեղ քայլերը»:

«Նկատի առնելով Սիրիայի ճգնաժամի բարդությունը, չափազանց կարևոր է, որ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում պատերազմի բոցերը մեղմելու համար հանգեն ընդհանուր մի շրջանակի որի հիմքում ընկած կլինի Սիրիայի տարածքային ամբողջականության ու միատարրության պահպանումը, ինչպես  նաև Սիրիայի ազգային ինքնիշխանության և Սիրիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ հարգանքը»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը:

Ռոհանին ի դեպ, հայտարարելով ու Սիրիայում Իրանի ներկայությունն այդ երկրի օրինական կառավարության դիմումի համաձայն և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով է, ընդգծել է. «Նույն հիմնավորմամբ էլ շարունակվելու է այս ներկայությունը»:

Sep 07, 2018 17:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ