• Թեհրանի եռակողմ նստաշրջանի ավարտին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ հաղորդագրությունը

ԻԻՀ, ՌԴ և Թուրքիայի նախագահները Թեհրանում գումարված եռակողմ նստաշրջանի ավարտին ընդգծեցին Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնականության ու տարածքային ամբողջականության հանդեպ իրենց ամուր ու տևական հավատարմությունը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրը Թեհրանի եռակողմ նստաշրջանի ավարտին հրապարակված 12 կետանոց հաղորդագրության մեջ ընդգծեցին Սիրիայում ԻԼԻՊ-ի ու Ջեբհաթ-ալ-Նուսրայի և ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հետախուզված Ալ-Ղաիդային կամ ԻԼԻՊ-ին կապված բոլոր խմբերի ու միավորների վերջնական ոչնչացման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու իրենց վճռականությունը:

«Սիրիայի հակամարտությունը որևէ ռազմական լուծում չի կարող ունենալ և կարող է ավարտվել բացարձակապես քաղաքական գործընթացի և բանակցության միջոցով»,-ասված է համատեղ հաղորդագրության մեջ:

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նաև ընդգծել են Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի ընդունած որոշումների և ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2254 բանաձևի շրջագծում քաղաքական գործընթացի առաջ տանելու ուղղությամբ ակտիվորեն համագործակցելու իրենց կամքը:

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նաև հաստատել են քաղաքական լուծման հանգելու համար սիրիական առաջնորդությամբ և սիրիական կառավարմամբ գործընթացի առաջտարման նպատակով համատեղ ջանքերը շարունակելու իրենց վճռականությունը և սահմանադրական կոմիտեի ձևավորմանն ու աշխատանքին սատարելու ուղղությամբ իրենց ստանձնած պարտավորությունը:

Թեհրանի նստաշրջանին մասնակցած ղեկավարները նաև ընդգծել են բոլոր սիրիացիների համար բնականոն ու խաղաղ կյանքի պայմանների ստեղծմանն ու նրանց ցավերի ամոքմանը սատարող ջանքերին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը և միջազգային հանրությանը, մասնավորապես ՄԱԿ-ին ու հումանիտար այլ կառույցներին կոչ են արել ավելի մեծ  ծավալներով հումանիտար օժանդակություններ կատարելով, ականազերծման համար դյուրություններ ստեղծելով, գլխավոր ենթակառուցվածքների, այդ թվում սոցիալական ու տնտեսական կառույցների վերականգման ու պատմական ժառանգության պաշտպանության միջոցով ընդլայնել Սիրիային ցուցաբերվող իրենց օժանդակությունների ծավալները:

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նաև ընդգծել են տարհանվածների ապահով ու կամավոր կերպով իրենց բնակավայրերը վերադառնալու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նշանակությունը:

Sep 07, 2018 18:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ