• Իրանը պահանջեց խստագույն կերպով պատժել Բասրայում Իրանի հյուպատոսարանի դեմ ոտնձգողներին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ուրբաթ գիշեր դատապարտելով Իրաքի Բասրա քաղաքում Իրանի հյուպատոսարանի դեմ վայրագ հարձակումը պահանջեց խստագույն կերպով պատժել այդ վայրագ քայլի հեղինակներին:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Բահրամ Ղասեմին հիշեցնելով դիվանագիտական վայրերի պաշտպանության կապակցությամբ Իրաքի կառավարության կարևոր պատասխանատվությունը Բաղդադից կտրուկ պահանջեց ինչքան շուտ հայտնաբերել, կալանավորել և պատժել այս արարքի հեղինակներին ու դրա հրամանն արձակողներին:

Ղասեմին ի դեպ, զգուշացրեց թաքուն ու հայտնի ձեռքերի մասին, որոնք ցանկանում են խաթարել Իրանի ու Իրաքի կառավարության ու ժողովրդի բարեկամական հարաբերությունները:

Ուրբաթ գիշեր հանրային ծառայությունների անբարվոք վիճակից դժգոհ խումբ ոտնձգեց Բասրայում ԻԻՀ հյուպատոսարանի շենքը:

Այս ոտնձգության ընթացքում Իրանի հյուպատոսարանը հրդեհվեց:

Բասրայի ժողովուրդը, որ երկու ամիս առաջ դրեց Իրաքի հարավային ու կենտրոնական նահանգներում ծառայությունների անբարվոք վիճակի, էլեկտրականության խիստ պակասի, ջրի աղիության ու սակավության և իր տարրական կարիքներն ապահովելու հարցում կառավարության անկարողության դեմ բողոքների մեկնարկը, մի քանի օր է ինչ կրկին փողոց է դուրս եկել և բողոքում է քաղաքային ջրի աղիության ու աղտոտվածության դէմ, ինչի հետևանքով արձանագրվել են թունավորման հարյուրավոր դեպքեր:

Sep 07, 2018 22:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ