Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իսլամ աշխարհի այսօրվա կարիքը իսլամական երկրների առավել մերձեցումը և նրանց ուժեր համալրումը համարեց և ընդգծեց. «Իսլամական երկրների միասնականությունն ու համագործակցությունն անկասկած հող է նախապատրաստելու տարածաշրջանի խնդիրների կարգավորման համար»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ գիշեր Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հավելեց. «Մեծապետականությունն ու նրան գլխավորող ԱՄՆ-ն մտահոգ են իսլամական երկրների համագործակցությունից ու մերձեցումից և իսլամական ուժի ձևավորումից»:

Նա իսլամական հզոր երկրների հետ ԱՄՆ-ի թշնամության պատճառը նույն այս մտահոգությունը համարեց և ասաց. «ԻԻՀ-ն ու Թուրքիան տարածաշրջանի երկու հզոր ու պատվավոր երկրներն են և իսլամ աշխարհում ունեն ընդհանուր դրդապատճառներ, հետևաբար առավել քան երբևե պիտի ընդլայնվեն քաղաքական ու տնտեսական ոլորտներում երկու երկրների համագործակցությունը»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով իսլամամետ շարժման իշխանության հասնելուց հետո ԻԻՀ-ի ու Թուրքիայի միջև լավ կապերին ու համագործակցությանը, հավելեց. «Անհրաժեշտ է առավել հզորացնել ընդհանուր կետերը»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ի դեպ, դրվատելով Միանմարի հետ կապված հարցերի կապակցությամբ Թուրքիայի նախագահի դիրքորոշումը և անդրադառնալով Պաղեստինի հարցին, ասաց. «Պաղեստինի հարցը պահում է իր կարևորությունը որևէ ժամանակ չպիտի անտեսվի»:

Հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը ճգնաժամային բնութագրելով տարածաշրջանում տիրող իրավիճակը հյուս հայտնեց, որ իսլամական երկրների համագործակցության շնորհիվ տարածաշրջանի հարցերը կկարգավորվեն:

Էրդողանն իսլամական երկրների միջև պառակտումը և միատարրության բացակայությունը նման իրավիճակի առաջացման ազդակներից համարեց և ասաց. «Իսլամական անկախ երկրների հանդեպ արևմուտքի վերաբերմունքի պատճառով իրավիճակն ավելի զգայուն է դարձել և սա թելադրում է առավել ընդլայնել ԻԻՀ-ի ու Թուրքիայի միջև միասնականությունն ու եղբայրությունը:

Sep 07, 2018 23:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ