Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ուրբաթ գիշեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Սիրիայի հարցում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը երկկողմ համագործակցության ուշագրավ օրինակ և չափազանց լավ փորձ է, որ բառի իսկական իմաստով ուժերի համալրում է համարվում:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով Իրանի ու Ռուսաստանի երկկողմ համագործակցությունը կարող է նաև տարածվել համաշխարհային հարցերում, հավելեց. «պարագաներից մեկը, որի շուրջ երկու երկրները կարող են համագործակցել ԱՄՆ-ին սանձելն է, քանի որ ԱՄՆ-ն վտանգ է ներկայացնում մարդկության համար և հնարավոր է նրան սանձել»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Սիրիայի դեպքերն ԱՄՆ-ին սանձելու հաջող օրինակը համարելով հավելեց. «Ամերիկացիներն այսօր Սիրիայում լիարժեք պարտություն են կրել և չեն իրագործել իրենց նպատակները»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ԱՄՆ-ի կողմից Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի դեմ գործադրված պատժամիջոցները համագործակցության համար չափազանց հզոր ընդհանուր կետ համարեց և ասաց. «Տնտեսական ու քաղաքական համագործակցությունների ընդլայնմանը զուգահեռ Իրանն ու Ռուսաստանը պիտի լրջորեն հետապնդեն Թեհրանի նստաշրջանում ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրումը»:

«Իրանը մինչ այսօր իրագործել է ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, սակայն եվրոպացիները չեն կատարել իրենց պարտականությունները և դա ընդունելի չէ, որ մենք լիարժեքորեն կատարենք մեր պարտավորությունները, իսկ նրանք չկատարեն իրենց պարտավորությունները»,-իր արտահայտությունների մեկ այլ բաժնում հայտարարեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին:

«ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանը կընդունի այն դիրքորոշումը, որ կհամապատասխանի երկրի ու ժողովրդի շահերին ու պատվին»,-պնդեց իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը  հավելեց. «40 տարին է ինչ ամերիկացիները ցանկանում են արմատախիլ անել ԻԻՀ-ն, բայց նույն այդ ժամանակաընթացքում մենք 40 անգամ աճել ենք և ԻԻՀ-ի դիմադրությունն ու նրա արձանագրած հաջողություններն ԱՄՆ-ի սանձման մեկ այլ օրինակն են»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով տարածաշրջանի այլ հարցերում Ռուսաստանի քաղաքական դերակատարությանը հիշեցրեց Եմենի ժողովրդի ցավալի վիճակն ու սաուդացիների միջոցով նրանց կոտորածը և հավելեց. «Անկասկած սաուդացիները որևէ հաջողության չեն հասնելու Եմենում և չեն կարող ծնկի բերել Եմենի ժողովրդի դիմադրությունը»:

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը ՀԳՀԾ-ի մյուս կողմերի իրենց պարտավորություններին հավատարիմ չգտնվելու պատճառով ցավ հայտնելով , ասաց. «Ամերիկացիներն անընդունելի քայլով իրավիճակը խաթարեցին և եվրոպացիներն էլ ԱՄՆ-ին կախվածության պատճառով գործնականում նրա հետևորդն են, թեև հայտարարում են, որ ՀԳՀԾ-ն պահպանելու ուղիներ են որոնում»:   

Sep 07, 2018 23:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ