• Գեներալ  Հաթամի. ԱՄՆ-ն քաոս է առաջացրել միջազգային համակարգում

Իրանի զինված ուժերի աջակցության և պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն քաոս է առաջացրել միջազգային համակարգում և օգտագործում է ցանկացած միջոց, ներառյալ ահաբեկչական խմբերին, իր նպատակներին հասնելու համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Պեկինում, Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ Ժանգ Յու Շայի հետ հանդիպման ժամանակ, Գեներալ Ամիր Հաթամին ասել է.-«Միջազգային կանոնակարգերի խախտումները, առևտրային պատերազմը և ՀԳՀԾ-ից  ու Փարիզի կլիմայական պայմանագրից դուրս գալը, այն գործողություններն են, որոնցով Միացյալ Նահանգները խախտել է համախարհային կայունությունն ու անվտանգություն»: 

Գեներալ Ամիր Հաթամին հավելել է.-«Սիրիայի ժողովուրդը, կառավարությունը, սիրիական զինված ուժերը և նրանց դաշնակիցները, ներառյալ Լիբանանը, Իրանը, Ռուսաստանը և Հզբոլլահը, սկսել են սիրիական տարածքի զանգվածային ազատագրումը»:

Գեներալ Հաթամին և Ժանգ Յու Շիյան բանակցել են խաղաղություն, կայունություն և անվտանգություն ապահովելու համար Իրան-Չինաստան տարածաշրջանային համագործակցության շուրջ: Կողմերն ընդգծել են  պաշտպանության ոլորտում Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցության անհրաժեշտությունը:

Իրանի պաշտպանության նախարարը ուրբաթ օրը Պեկինում հանդիպում է ունեցել նաև Չինաստանի պաշտպանության նախարարի հետ:

 

Sep 08, 2018 11:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ