• Ռոհանի. «Իրանը Սիոնիստական ռեժիմից և ԱՄՆ-ից բացի այլ թշնամի չունի»

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ այսօր ԱՄՆ-ից ու Սիոնիստական ռեժիմից և նրա հետևորդներից բացի, Իրանը ոչ մի թշնամի չունի:

Նա ընդգծել է, որ միասնությամբ ու համախմբվածությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունը կհաղթի թշնամիներին:

Շաբաթ օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին ընդգծել է, որ իրանցիները երբեք չեն զիջի Միացյալ Նահանգների ճնշման դիմաց: Նա հավելել է.-«Իրանի ժողովուրդը երբեք չի վախենա Սպիտակ տան նոր կառավարող խմբավորման ճնշումից, որնոք չեն հասկանում, ինչ են ասում և ինչ են անում»:

Ռուհանին հավելել է, որ Սպիտակ տան նոր ղեկավարը ոչ միայն բախվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այլև հին ու ավանդական դաշնակիցների հետ, որոնց հետ ունի տնտեսական մեծ կապեր:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, նշելով, որ ամերիկացիները մի կողմից Իրանի ժողովրդին ճնշում են, իսկ մյուս կողմից տարբեր ձևերով բանակցության առաջարկ են ներկայացնում հստակեցրել է.« Ամերիկացիներն երկակի քաղաքականություն են վարում, և այսօր պատերազմը ընթանում է  տնտեսական և  քարոզչական դաշտում»:

Sep 08, 2018 12:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ