• Եվրոպան և Իրանը համագործակցության  ֆինանսական անկախ համակարգ են ստեղծում

Իրանի հետ Եվրամիության խորհրդարանական համագործակցության խմբի ղեկավարը, ընդգծելով, որ Թեհրանը կատարել է իր պարտականություններն ասել է. «Եվրոպան և Իրանը համագործակցելու համար անկախ ֆինանսական համակարգ են ստեղծում»:

Եվրախորհրդարանում Իրանի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Յանուշ Լոնդովսկին շաբաթ օրը Բրյուսելում Իրանի և Եվրոպայի խորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է միջազգային հանրության մոտ բացասական մթնոլորտ ստեղծել Իրանի նկատմամբ: 

Լոնդովսկի, փախստականների ալիքը դեպի Եվրոպա, խիստ մարտահրավեր  է համարել մայրցամաքի համար:  Նշելով, որ Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններում որոշ փոփոխություններ են առաջացել, Լոնդովսկին հավելել է.-«Եվրամիությունը պետք է փորձի անկախանալ ԱՄՆ-ից»:

Քազեմ Ջալալին ասել է.-«ՀԳՀԾ-ի հարցով Իրանն ակնկալում է  Եվրոպայից գործնական և կոնկրետ քայլեր ձեռնարկել, և այս համատեքստում պետք է ոչ միայն պաշտպանել կարգախոսը»:

Ջալալին քննադատելով Միացյալ Նահանգներին՝ միակողմանիության համար, ասել է.« ՀԳՀԾ-ից դուրս  գալով, ԱՄՆ խախտեց միջազգային օրենքները և  ցույց տվեց, որ միջազգային ասպարեզում ապատասխանատու և անվստահելի երկիր է»:

 

Sep 08, 2018 19:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ