Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդն ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Իրանի ժողովուրդ ցույց են տվել, որ եթե ժողովուրդը հենվի իր կարողությունների վրա, կարող է դիմակայել ԱՄՆ-ին և այլ գերտերություններին ու պարտության մատնել նրանց:

Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն հրամանատարը  Իմամ Խոմեյնիի անվան ռազմածովային համալսարանի սպաների ավարտական արարողության ընթացքում ունեցած ելույթում անդրադառնալով՝  տարածաշրջանում անապահովություն եւ անկայունություն ստեղծելու նպատակով համաշխարհային իմերիալիզմի վարած չարամիտ քաղաքականությանն ասել է.-«ԱՄՆ-ի գլխավորությամբ համաշխարհային իմպերիալիզը իր շահերն ապահովելու նպատակով փորձում է տարածաշրջանում հրահրել ներքին պատերազմներ, հովանավորել ահաբեկչությունն ու սրել տարածաշրջանային հակամարտությունները: Եվ  ցավոք տարածաշրջանի որոշ երկրներ օգնում են նրանց»:

Իրանի բանակի գերագույն հրամանատարն ասել է, որ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը փորձում են խոչընդոտել տարածաշրջանում իսլամական ուի առաջացմանը : Նա հավելել է.-«Նրանք գիտեն, որ իսլամի ուղերձը ճնշվածների  և ընչազուրկների պաշտպանությունն է, ուստի վախենում են իսլամի վրա հիմնված իշխանության ձևավորումից»:

 Ն Վ Այաթոլլահ Խամենեին իմպերիալիզմի դեմ   իսլամական հանրապետության դիմադրությունը  համարել է տարածաշրջանում  գերտերությունների դաժան նպատակների հիմնական պարտության պատճառը: Նա հստակեցրել է.«Քաղաքական վերլուծաբանները  և աշխարհի խելացիները  գիտեն, որ Իրանը, ապավինելով Աստծուն և հենվելով ազգային ուժի վրա, տապալել է տարածաշրջանում համաշխարհային ուժերի պլանները»:

Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը հավելել է.-«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ավելի քան 40 տարի է ինչ փորձում են հարվածել Իսլամական Հանրապետությանը, սակայն այսօր Իրանի իսլամական հեղափոխությունը ծաղկել և խորը արմատներ է ձգել, և չնայած համաշխարհային իմպերիալիզմի դավադրություններին, Իսլամական հեղափոխության ուղերձը տարածվել է այլ ժողովուրդների մոտ և չեզոքացրել ԱՄՆ-ի դավադրությունները»:

Այաթոլլահ Խամենեին Իրանի, Սիրիայի, Իրաքի և Լիբանանի հաղթանակները տարածաշրջանում համարել է ԱՄՆ դավադրության ձախողման օրինակները: Նա հավելել է.-«Սրանք Տիրոջ զորության նշաններն են եւ աստվածային խոստման ճշմարտությունը, եթե դուք օգնեք Աստծուն, Աստված կօրհնի ձեզ և կուժեղացնի ձեր կամքը»:

 

 

Պիտակ

Sep 09, 2018 16:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ