• Սալեհի.«Հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանով, շահագործման է հանձնվել արդիական ցենտրիֆուգների առաջատար օբյեկտը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը տեղեկացրել է, որ Հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանով, շահագործման է հանձնվել արդիական ցենտրիֆուգների արտադրության առաջատար օբյեկտը:

Անդրադառնալով Թեհրանի ռեակտորի վերակառուցմանը, Ալի Աքբար Սալեհին ասել է.«Թեհրանի ռեակտորը հիմնովին վերանորոգվել է և Իրանի ատմոյաին էներգիայի կազմակերպությունը եվրոպական մի երկրի հետ պայմանագիր է կնքել այդ ռեակտորի ամրացման կապակցությամբ»:

Սալեհին հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ի մյուս կողմերի համագործակցությամբ, Իրանը կշարունակի մնալ այդ համաձայնության մեջ, որովհետև ՀԳՀԾ-ից Իրանի դուրս գալը բոլորի վնասին է լինելու:

Այն պայմաններում, երբ  2018թ. մայիսի 8-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի դեմ շրջափակումները վերսկսելու մասին, Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան և Եվրամիությունը որպես ՀԳՀԾ-ի մյուս կողմերն իրենց հովանավորությունը հայտնեցին միջազգային այդ համաձայնության նկատմամբ:

 

Sep 10, 2018 11:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ