• Շամխանի.«Ներքին ու տարածաշրջանային քաղաքականություններով կչեզոքացնենք շրջափակումների հետևանքները

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ տնտեսական շրջափակումն Իրանին ընդդիմանալու ԱՄՆ-ի գլխավոր առանցքներից է և ներքին, տարածաշրջանային ու միջազգային քաղաքականություններով, երկիրը կչեզոքացնի ԱՄՆ-ի շրջափակումների հետևանքները:

Երկուշաբթի օրը, այցելելով Իրան Խոդրո գործարան, Ալի Շամխանին ասել է.«Ավտոարդյունաբերությունն Իրանում նավթից հետո զարգացման մյուս կարևոր առանցքն է հանդիսանում և ԻԻՀ հեռանկարային փաստաթղթում նպատակներ են ճշտված այս արդյունաբերության համար»:

Շամխանին հավաստիացրել է, որ Իրանում ավտոարդյունաբերությունը մեծ պոտենցիալ ունի, որը կապված է ազգային անվտանգության հետ:

Չնայած ԱՄՆ-ի կամայական ու անօրինական շրջափակումներին, ինքնաբավության հասնելու ճանապարհին Իրանում ավտոարդյունաբերությունը մինչ օրս կարողացել է հզորությամբ շարունակել իր ուղին:

Պիտակ

Sep 10, 2018 12:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ