• Բրիտանիայում սիոնիստական լոբբին ճնշում է գործադրում Press TV-ի գրասենյակի վրա

Սիոնիստական ռեժիմի կողմնակից բրիտանացի պատգամավորի այդ երկրի լեյբորիստական կուսակցության անդամների կողմից վստահության քվե չստանալու մասին Press TV-ի գրառման պատճառով, մեծացել են այդ հեռուստակայանի դեմ ճնշումները:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդի խիստ քննադատողներին, Իսրայելի բարեկամության խմբի ղեկավար, Հյուսիսային Անֆիլդի շրջանի պատգամավոր՝ Ջուան Ռայանը անցած հինգշաբթի օրը չկարողացավ վստահության քվե ստանալ իր կուսակիցներից:

Բրիտանիայում Press TV-ի գրասենյակը Թուիթերում կարճ տեսանյութ ու գրություն հրապարակեց այդ նիստի մասին և հայտարարեց, որ Ռայանը չի հաջողել վստահության քվե ստանալ իր կուսակիցներից: Այդ հայտարարությունից հետո, անցած ուրբաթ օրը, լեյբորիստական կուսակցությունում Սիոնիստական ռեժիմի կողմնակիցները այսպես ասած լրատվական կանոնների խախտման պատճառով, ճնշում են գործադրել այս լրատվակայանի վրա: Մի շարք բրիտանական թերթեր նույնիսկ հայտարարել են, որ իրանցիները ներթափանցել են լեյբորիստական կուսակցության կազմ:

Այն պատրվակով, որ հիշյալ նիստը լեյբորիստական կուսակցության անդամներին էր վերաբերում, սիոնիստական լոբբին պահանջել է Բրիտանիայի լրատվական կանոները ճշտող կազմակերպության կողմից հետաքննություն անցկացնել և չեղարկել Press TV-ի գործունեության արտոնագիրը:

Sep 10, 2018 13:04 Asia/Yerevan
Մեկնաբանություններ