• Իրանի նախագահի առաջին տեղակալ.«Իրանը քայլեր ձեռնարկելով կչեզոքացնի ԱՄՆ-ի սադրանքները»

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Թեհրանի դեմ սահմանված շրջափակումներին, Իրանի նախագահի առաջին տեղակալը շեշտել է.«Իրանը տարբեր քայլերով կչեզոքացնի ԱՄՆ-ի բոլոր սադրանքները և շրջափակումների հետեվանքները»:

Երկուշաբթի օրը կայացած Թեհրանի «Էլմ ու Սանաթ» համալսարանների, բարձրագույն ուսումնական հաստատությունների հետազոտական կենտրոնների ու գիտա-տեխնոլոգիական պարկերի տնօրենների նիստու,մ Էսհաղ Ջահանգիրին հավելել է.«Իրանը  շրջափակումները վերածելու  է հնարավորությունների և շարունակելու է իր առաջադիմությունը»:

Անդրադառնալով ԱՄՆ-ում իշխող վարչակազմին ու Իրանի վրա ճնշում գործադրելու հարցով ԱՄՆ-ի կառավարության ջանքերին, Ջահանգիրին հավաստել է.«Ամերիկացիները չեն ձգտում ռազմական հարձակում իրականանցնել Իրանի վրա, քանի որ գիտեն դրա ավերինչ հետևանքների մասին: Բայց նրանք տնտեսական ու քարոզչական ճնշումներով փորձում են ազդել իրանցիների կարծիքի վրա»:

Ջահանգինրին շեշտել է.«Իրանի նավթի վաճառքը զրոյացնելու հարցով ԱՄՆ-ի հայտարարությունն անտեղի է: Նրանք չեն կարող նման բան անել»:

2018թ. մայիս ամսին ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից ու աշխարհի մյուս երկրներին էլ կոչ արեց զրոյի հասցնել Իրանից ներկրվող նավթի, գազի ու պետրոքիմիական արտադրանքների ծավալները:

Sep 10, 2018 16:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ