• Իրանական «Պարսից Ծոց» պետրոքիմիական արդյունաբերության ընկերությունն աշխարհի լավագույններից է

ICIS (Independent Chemical Information Service) միջազգային ակնախ պետրոքիմիական հաստատության հաղորդմամբ, «Պարսից Ծոց» պետրոքիմիական արդյունաբերության ընկերությունն աշխարհի 100 առաջատարների թվում զբաղեցնում է 38-րդ տեղը:

ICIS հաստատության վերջին դասակարգումների հիմամբ, «Պարսից Ծոց» պետրոքիմիական արդյունաբերության ընկերությունը 2016թ. համեմատությամբ 6 աստիճան բարձրանալով, այժմ աշխարհի 100 առաջատարների շարքում  զբաղեցնում է 38-րդ տեղը:

Ամեն տարի սեպտեմբեր ամսին հրապարակվող այս զեկույցի համաձայն, «Պարսից Ծոց» պետրոքիմիական արդյունաբերության ընկերությունը արևմտյան Ասիայի երկրներում 2-րդ տեղն է զբաղեցնում:

Այս դասակարգման մեջ հաշվի առնվող ցուցանիշներն են՝ վաճաքի ծավալը, օպերացիոն շահույթը, զուտ շահույթը, ակտիվները, հետազոտության ու ընդլայնման  ծախսերը և կապիտալ ծախսերն ու աշխատուժը:

ԻԻՀ-ն տարեկան 63 մլն. տոննա պետրոքիմիական արտադրությունների տարողություն ունի, որ չավարտված նախագծերի շահագործման հանձնելով այդ ծավալը կարող է ավելադվել մինչև տարեկան 120 մլն. տոննա:

Պետրոքիմիական արտադրության արտահանումների ծավալը կազմում են տարեկան 13 մլրդ. դոլար:

Պիտակ

Sep 10, 2018 19:12 Asia/Yerevan
Մեկնաբանություններ