• Իրանն իր անվտանգության հարցում զիջումների չի գնա. Ղասեմի

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ԻԻՀ-ն իր անվտանգության և ահաբեկիչների ոտնձգության դիմաց որևէ դեպքում զիջումների չի գնա»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին երկուշաբթի օրը պատասխանելով Իրաքի հյուսիսում ահաբեկիչների դիրքերի դեմ հրթիռային հարձակման մասին հարցումին, ասել է. «Սա Իրանի գերադասած այլընտրանքը չի եղել ու չի, բայց ահաբեկիչների գործոշությունները և հատկապես Իրանի սահմանապահների ու զինվորների սպանությունները ԻԻՀ զինված ուժերին պարտավորեցրին պատասխան ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկել»:

Ի հետևումն Իրաքի Քուրդստանի տարածքից Իրանի սահմանային տարածքների դեմ ուղղված ահաբեկչական խմբերի վերջին ամիսների սադրանքների, Իսլամական հեղափոխության պահակազորը մի հաղորդագրություն տարածելով հայտարարեց, որ շաբաթ օրը հաջողությամբ պսակված մի գործողությամբ երկիր-երկիր կարճ  հեռահարությամբ 7 հրթիռներով հրթիռակոծել է  խմբավորումներից մեկի հաստատման և  դրա պարագլուխների նիստի վայրը, նաև նրանց կից ահաբեկիչների վարժեցման կենտրոնը:

 

 

Sep 11, 2018 06:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ