• Ծովակալ Սայյարի.«Պաշտպանական ոլորտում Իրանն ինքնաբավության է հասել»

ԻԻՀ բանակի համադրման հարցերով տեղակալ, շտաբի ղեկավար ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին ասել է.«Պաշտպանական ոլորտում Իրանն ինքնաբավության է հասել»:

Երկուշաբթի օրը, «Իրան» ռադիոյի «Քաղաքականության աշխարհ» հաղորդման ընթացքում, անդրադառնալով երկրի դեմ 40-ամյա ծանր շրջափակումներին, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին ասել է.«Այսօր երկրում արտադրվում են պաշտպանական բոլոր սարքավորումներն ու զինամթերքները և պաշտպանական ոլորտում ԻԻՀ-ը ինքնաբավության է հասել»:

Քոսար կործանիչի արտադրումը դրա վառ օրինակը բնութագրելով, ծովակալ Սայյարին ասել է.«Պաշտպանության նախարարության, զինված ուժերի և գիտահեն ընկերությունների մասշտաբով ցամաքային, օդային ու ծովային տարբեր ոլորտներում բավականին մեծ պոտենցիալներ կան, որոնք ապահովում են Իրանի պաշտպանական կարիքները»:

Նշելով, որ Իրանի բանակի ռազմածովային ուժերն առաջատար են եղել պաշտպանական դիվանագիտության զարգացման ոլորտում, ԻԻՀ բանակի շտաբի ղեկավարն ասել է.«Ադենի ծոցում, Բաբ Էլ Մանդեբի նեղուցում, Խաղաղ օվկիանոսում, Չինական ծովում, հյուսիսային ու հարավային Հնդկական օվկիանոսում ազդեցիկ ներկայություն ունեցող Իրանի ռազմածովային ուժերի 56-րդ նավատորմը հաջողել է պաշտպանական դիվանագիտության ոլորտում շատ լավ հարաբերություններ հաստատել երկրների հետ»:

Պիտակ

Sep 11, 2018 11:25 Asia/Yerevan
Մեկնաբանություններ