• 2017թ. Իրանի գիտահեն ընկերությունների կողմից 400միլիոն դոլար արժողությամբ ապրանք է արտահանվել

ԻԻՀ նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերի գծով տեղակալն ասել է.«Իրանում գործում են ավելի քան երեք հազար 800 գիտահեն ընկերություններ և 2017թ. Իրանի գիտահեն ընկերությունների կողմից 400 միլիոն դոլար արժողությամբ ապրանք է արտահանվել»:

Երկուշաբթի երեկոյան, Իրանի Գոլեսթան նահանգի գիտահեն ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Սուրենա Սաթթարին կարևորել է գիտահեն ընկերությունների հանդեպ կառավարության հովանավորությունը:

Նշելով, որ Գոլեսթան նահանգը մեծ պոտենցիալներ ունի գիտահեն աշխատանքների ոլորտում, Սաթթարին ասել է.«Այս նահանգը լավ պոտենցիալներ ունի զբոսաշրջության, գյուղատնտեսության, դեղաբույսերի և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում և կարող է օգնել նորաստեղծ ընկերություններին ու սթարթափերին:

ԻԻՀ նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերի գծով տեղակալը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ Իրանի գիտահեն արտադրանքներն արտահանվում են ավելի քան 60 երկրներ:

Sep 11, 2018 12:18 Asia/Yerevan
Մեկնաբանություններ