Խառազի.«Աշխարհի շատ երկրներ դեմ են ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականություններին»
ԻԻՀ-ի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«ԱՄՆ-ն ուժի կիրառմամբ, բռնությամբ ու սպառնալիքներ հնչեցնելով է հետապնդում իր հակաիրանական քաղաքականությունները»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Պեկինի միջազգային հարաբերությունների ուսումնասիրության համալսարանում «Իրանի արտաքին քաղաքականությունը» թեմայով նիստում, Քամալ Խառազին ասել է.«Քանի դեռ ԱՄՆ-ն չի հրաժարվել Իրանի ժողովրդի ու համակարգի դեմ իր սպառնալիքներից, Թեհրանը պատրաստ չէ բանակցել այս երկրի հետ»:
Խառազին հավաստել է.«ԱԷՄԳ-ի բանաձևերի համաձայն, մինչ այժմ Իրանը հավատարիմ է մնացել իր հանձնառություններին, սակայն ԱՄՆ-ի նոր կառավարության իշխանության գալուց հետո, այդ երկիրը դուրս եկավ միջուկային համաձայնությունից և երկրորդական շրջափակումների գործադրմամբ, մյուս երկրներին պարտադրում է Իրանին ճնշելու հարցում միանալ ԱՄՆ-ին»:
Խառազիի խոսքերով, ԱՄՆ-ի կոպիտ քաղաքականությունն ու անօրինական քայլերը, որոնց նպատակն է հարվածել Իրանի ժողովրդին ու համակարգին: Իրանն իր բոլոր ջանքերը կգործադրի իր բարեկամների օգնությամբ ԱՄՆ-ի քայլերին դիմակայելու համար: