• Ղասեմի.«Բասրայում վերաբացվել է Իրանի հյուպատոսությունը»

Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղարը հայտարարել է Բասրայում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վերաբացման մասին:

Բահրամ Ղասեմիի խոսքերով` Բասրայում Իրանի հյուպատոսության վրա դաժան հարձակումից հետո, իրանցի դիվանագետները նոր շենքում սկսել են իրենց գործունեությունը:

Անցյալ ուրբաթ օրը, մի խումբ անհայտ անձինք հարձակվեցին Բասրայում Իրանի հյուպատոսության վրա: Այս ագրեսիայի հետեւանքով Իրանի հյուպատոսական շենքը այրվել է:

Ղասեմին զգուշացրել է այն ուժերին, որոնք բացահայտ կամ թաքուն կերպով գործում են Իրանի եւ Իրաքի կառավարությունների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները ոչնչացնելու նպատակով:

Լուսնային հիջրեթի 1440 թ. սաֆար ամսվա 20-րդ օրը (Աբանի 8-ը), Քարբալայի անապատում, շիաների երրորդ Իմամ Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցն է: Ամբողջ աշխարհից միլիոնավոր ուխտավորներ, այդ օրը կժամանեն Իրաքի Քարբալա, մասնակցելու  Հոսեյնի Արբաինի արարողությանը:

Անցյալ տարի, ավելի քան երկու միլիոն ուխտավորներ մասնակցեցին Քարբալայում Հոսեյնի Արբաինի  արարողությանը:

Պիտակ

Sep 11, 2018 19:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ