• Ժնևում ավարտվեցին Ջաբերի Անսարիի խորհրդակցությունները

Հոսեյն Ջաբերի Անսարին երեքշաբթի օրը ավարտեց Սիրիայի խաղաղության Աստանայի գործընթացում Ռուսաստանի և Թուրքիայի ավագ բանագնացների ընկերակցությամբ Ժնևում Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ Սիրիայի սահմանադրական կոմիտեի շուրջ խորհրդակցությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ժնևում կայացել է Սիրիայի սահմանադրական կոմիտեի շուրջ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի հետ Սիրիայի խաղաղության Աստանայի գործընթացում Ռուսաստանի և Թուրքիայի ավագ բանագնացներ Ալեքսանդր Լավրենտիևի և Սեդաթ Օնալի ընկերակցությամբ քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի  ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարիի խորհրդակցության երկրորդ շրջանը:

Այս նիստում քննարկվեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացում առաջընթացը, կենտրոնանալով Սահմանադրական կոմիտեի ձևավորման վրա:

Այս նիստում ընդգծվեց, որ քաղաքական գործընթացե պետք է իրականացվի միջսիրիական ձևաչափով, Սիրիայի միատարր ազգային ինքնիշխանության պահպանմամբ և սահմանադրական կոմիտեի անդամների կառույցի մշակումն իրականացվի այնպես, որ  կողմերի համար  ընդունելի լինելուց բացի արտացոլի նաև Սիրիայի իրավիճակը:

 

 

Sep 12, 2018 06:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ