• Խաղաղությունը Սիրիա վերադարձնելու հարցում Իրանը կառուցողական դերակատարություն է ունեցել. Խոշռու

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Թեհրանի նիստը բնութագրել է որպես Սիրիայում կայուն խաղաղության նվաճման ուղիների շուրջ բանակցություն: Նա ասել է. «Ինչպես որ ահաբեկչության դեմ պայքարում Իրանն աջակցեց Սիրիային, նույն կերպ սատարելու է խաղաղությունն այդ երկիր վերադարձնելուն»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն երեքշաբթի օրը Ռուսաստանի դիմումի հիման վրա Սիրիայի հարցով Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների վերջին նիստի մասին զեկուցելու նպատակով հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ասել ր. «Նիստի առանցքում Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու հարցն էր»:

«Թեհրանի նիստում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն իրենց գոհունակությունը հայտնելով Սիրիայում խաղաղության, անվտանգության ու կայունության հասնելու համար Աստանայի ձևաչափից, բանակցեցին Սիրիայում մնայուն խաղաղության հասնելու ուղիների շուրջ»,-հավելել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը:

Նա ընդգծել է. «Սիրիայում ճգնաժամին վերջ տալու բացառապես քաղաքական լուծման ընդգծումը Թեհրանի նիստի արդյունքներից էր, որի հիման վրա երեք երկրների ղեկավարները պայմանավորվեցին հանգել այնպիսի լուծման, որը կպատկանի սիրիացիներին և ու կառաջնորդվի նրանց կողմից»:

«Այս քայլերին զուգահեռ տարհանվածների ու ապաստանյալների կամավոր ու ապահով վերադարձի ուղղությամբ ջանք պիտի գործադրել և այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ է սիրիացի ապաստանյալների ու տարհանվածների վիճակի քննարկման նպատակով միջազգային մասնավոր նստաշրջան գումարել»,-վերջում ասել է Ղոլամալի Խոշռուն:

 

Sep 12, 2018 06:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ