Իրանը սպասում է ՀԳՀԾ-ի հետ կապված Եվրոպայի գործնական քայլերին. Խառազի
ԻԻՀ արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի նախագահն ասել է. « Թեհրանը ՀԳՀԾ-ի հետ կապված Եվրոպայից առավել ակտիվ քայլեր է ակնկալում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քյամալ Խառազին երեքշաբթի օրը Պեկինի միջազգային ուսումնասիրությունների համալսարանում գումարված նիստում ասել է. «Իր քաղաքական դիրքորոշումներում Եվրոպան պիտի հովանավորի ՀԳՀԾ-ն, որպեսզի այս միջազգային պայմանագիրը գոյատևի»:
«Եվրոպան ՀԳՀԾ-ին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ արել է այնպիսի քայլեր, ինչպես՝ «Արգելակման օրենք»-ի վերականգնումը, թեև ակնկալված չափով չի իրագործել իր ստանձնած պարտավորությունները»,-հայտարարել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը:
Խառազիի պնդմամբ. «Եվրոպայի հովանավորությունների փաթեթը դեռ գործադրման չի հանձնվել և Թեհրանը հույս ունի, որ առաջիկա ամիսներին Եվրոպայի հովանավորություններն իրականություն կդառնան»:
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ճնշումներին դիմակայելու հարցում, ԻԻՀ-ն սերտ համագործակցություն ունի Չինաստանի ու Ռուսաստանի հետ: