• Ռոհանի. ԱՄՆ-ն գտնվում է շատ վատ պայմաններում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ տարածաշրջանի մի քանի երկրներից ու ռեժիմից բացի, ոչ ոք ԱՄՆ-ի կողմից չէ:

նա ասել է. «Այսօր Ամերիկան գտնվեշում է շագ վատ պայմաններում»:

Ռոհանին հավելել է.-«Այսօր անգամ ԱՄՆ-ի դաշնակիցները չեն ընդունում այդ երկրի քաղաքականությունները, և նույնիսկ Վաշինգտոնի ավանդական դաշնակիցները հեռու են այս երկրից, ինչի մասին ասում են բարձրաձայն»:

«Նույնիսկ ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ), Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը եւ Միջազգային քրեական դատարանն դեմ են ԱՄՆ-ի քաղաքականություններին», - ասել է Ռուհանին:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ այսօրվա պայմանները շատ վատ ժամանակաշրջան են ԱՄՆ-ի պատմության մեջ: 

Ռոհանին հստակեցրել է.- «Այսօր Միացյալ Նահանգներում կան քիչ գիտնականներ և  մտավորականներ, ովքեր համաձայն են Սպիտակ տան պաշտոնյաների հետ: Նրանցից ոմանք  բացահայտ կերպով ասում են, որ Սպիտակ տան պաշտոնյաները հիվանդ են: Իսկ նման բան ԱՄՆ պատմության մեջ քիչ է պատահել»:

Ռոհանիի խոսքերով, Իրանն այսօր պատերազմ է վարում ագրեսորների դեմ, և Իրանի ժողովուրդը անպայման հաղթելու է այս պայքարում:

Պիտակ

Sep 12, 2018 16:45 Asia/Yerevan
Մեկնաբանություններ