• Ղասեմի.«Վերջերս Իրաքում տեղի ունեցած խռովություններն ԱՄՆ-ի քաղաքականությունների արդյունքն են»

Դատապարտելով Իրաքի տարբեր շրջաններում, հատկապես Բասրայում տեղի ունեցած խռովությունների մասին Սպիտակ Տան հրապարակած հաղորդագրությունը, Իրանի արտգործնախարարության խոսնակը այդ հայտարարությունը անպատասխանատո, սադրիչ ու տարօրինակ է բնութագրել:

Չորեքշաբթի առավոտյան, կրկնելով Իրանի դեմ անհիմն հայտարարությունները, Սպիտակ Տունը հայտարարել է, որ Իրանին է պատասխանատու ճանաչում Իրաքում ԱՄՆ-ի պետական կառույցների դեմ որևէ հարձակման մեջ:

ԱՄՆ-ի միջամտողական քայլերն ու լարվածություն առաջացնող քաղաքականությունները տարածաշրջանում ապակայունության, անհանդարտության, լարվածության ու պառակտման գլխավոր գործոնը բնութագրելով, Բահրամ Ղասեմին ասել է.«Իրաքի վերջին զարգացումները, այդ թվում Բասրայում ԻԻՀ հյուպատոսության շենքի դեմ հարձակումն ԱՄՆ-ի անխոհեմ քաղաքականությունների և ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորության արդյունքն են»:

Նշելով, որ ԻԻՀ սկզբունքային քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանի երկրներում խաղաղության, կայունության ու անվտանգության պահպանման վրա, Բահրամ Ղասեմին ասել է.«Զարգացած ու ապահով Իրաքը Իրանի ցանկությունն ու առաջնահերթություններից է և երրորդ կողմերի նյութած դավերը չեն կարող արգելք հանդիսանալ վաղեմի ու ամուր այս հարաբերությունների ընդլայնման ճանապարհին»:

Պիտակ

Sep 12, 2018 17:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ