Իսլամական Իրանը սգում է Հոսեյնի Թասուան:

Սեպտեմբերի 19-ը, Հոսեյնի Թասուայի օրն է:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ժողովրդի տարբեր խավերի սգավոր խմբերը, մեծարելով Էմամ Հոսեյնի ու նրա հավատարիմ զինակիցների հիշատակը, սգում են նրանց կորուստը և վերակենդանացնում են Էմամ Հոսեյնի շարժման ուղերձը:

Քյարբալայի դեպքից և Էմամ Հոսեյնի ու նրա զինակիցների նահատակությունից դարեր անց, ոչ միայն այս իրադարձության նշանակությունը չի խամրել, այլև ժամանակի ընթացքում Աշուրայի ուղերձն առավել ընդլայնվել և սգո հանդիսություններն առավել հուզումնալի ու գիտակից են դարձել՛

Մոհառամ ամսվա 10-ը, Էմամ Հոսեյնի նահատակության տարելիցն է, ով նահատակվեց լուսնային հիջրեթի 61 թվականի մոհառամ ամսվա 10-ին:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը Հոսեյնի Թասուայի և Աշուրայի կապակցությամբ ցավակցություն է հայտնում բոլոր մուսուլմաններին, մասնավորապես շիաներին և աշխարհի մյուս ազատախոհներին:

Պիտակ

Sep 19, 2018 11:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ