• ԱԽ-ի քաղաքական խաղը համարձակություն է տվել Սիոնիստական ռեժիմին. Ղարիբաբադին

Վիեննայում հաստատված միջազգային կազմակերպություններում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի ատոմային ծրագրի քննարկման հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ի քաղաքական խաղը այդ ռեժիմին համարձակություն է փոխանցել կողմնակիորեն ընդունելով միջուկային զենք ունենալու իրավունքը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քազեմ Ղարիբաբադին հինգշաբթի օրը միջուկային զենքից զերծ Միջին Արևելքի թեմային նվիրված ԱԷՄԳ-ի ընդհանուր ժողովի նիստում միջուկային ապազինումը համարել է Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրի՝ Էն Փի Թի-ի հիմնական նպատակներից մեկը, որը շարունակելով մնալ միջազգային հանրության գլխավոր գերակայությունը, դժբախտաբար վերջին 50 տարիների ընթացքում առաջխաղացում չի արձանագրել:

Քազեմ Ղարիբաբադին տարբեր պարագաներում Սիոնիստական ռեժիմի հանդեպ գերպետությունների կույր աջակցությունը համարել է այդ ուղղությամբ գլխավոր ու կարևոր արգելքներից է համարել  և կոչ է արել վերջ տալ նման աջակցությանը:

Վիեննայում հաստատված միջազգային կազմակերպություններում  ԻԻՀ մշտական դեսպանն ընդգծել է. «Միջին Արևելքի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման միակ լուծումը  հոխորտանքից հրաժարվելը, պրագմատիզմը, Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրին միանալու կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի վրա ճնշում գործադրելը և Սիոնիստական ռեժիմի միջուկային հաստատություններն ու աշխատանքներն առանց նախապայմանների վերահսկողության պայմանագրերի ներքո դնելն է»: 

Պիտակ

Sep 21, 2018 02:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ