Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Իրանի ժողովուրդը, ինչպես նախկինում, կհիասթափեցնի թշնամիներին: Նա ընդգծել է. «Այսօր գործնականում չկա պրոքսի պատերազմ, սակայն ԱՄՆ-ն ինքն է կանգնած Իրանի ժողովրդի դիմաց և սկսել է ուխտադրժություն անել:

Հասան Ռոհանին, Թեհրանում Իրանի զինված ուժերի շքերթի արարողության ընթացքում ունեցած ելույթում, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն նշել է.«Դոնալդ Թրամփն առերևույթ հրաժարվել է ՀԳՀԾ-ից, սակայն նրա հիմնական նպատակը հեղափոխությանը և Իրանի Իսլամական Հանրապետության համակարգին հարվածելն է»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն անդրադռնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին, ասել է. «Աշխարհն այսօր դատապարտում է ԱՄՆ-ի գործողությունները և Վաշինգտոնն անկասկած պարտվելու է իր հրահրած տնտեսական, հոգեբանական և քաղաքական պատերազմում »:

Ռուհանին նաև հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը սիրված է Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի կողմից: Նա հավելել է, որ Իրանը չի զիջի իր պաշտպանական հնարավորությունները, այդ թվում նաև հրթիռային կարողությունը, սակայն կշարունակի ուժեղացնել իր պաշտպանական ուժը:

Նա նաև ընդգծել է Իրանի տարածաշրջանային ազդեցությունը, հավելելով, որ Իրանը միշտ պաշտպանել է Պարսից ծոցը, Հնդկական օվկիանոսը, Բաբ Ալ-Մանդաբի նեղուցը և կշարունակի իր ազդեցությունը տարածել Մերձավոր Արևելքի ճնշված ժողովուրդների մոտ:

Անդրադառնալով Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմին, ԻԻՀ նախագահն ասել է.-«Բոլոր պատերազմական հանցագործություններով,Սադամի ռեժիմի կողմից Իրանի դեմ հրահրած պատերազմով, ոչ մի ուժ աշխարհում, և ոչ մի միջազգային կազմակերպություն չի կանգնել այս ագրեսիայի դեմ, և սա կարևոր դաս է մեզ համար»:

Պիտակ

Sep 22, 2018 11:35 Asia/Yerevan
Մեկնաբանություններ