Իրանական օրացույցում Շահրիվար ամսի 31-ը, (սեպտեմբերի 22-ը), Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի մեկնարկի օրն է և կոչվում է Սրբազան պաշտպանության շաբաթվա սկիզբ:

Սրբազան պաշտպանության 8 տարիները հուշում են Աշուրայի մշակույթով մի ժողովրդի դիմադրությունը համաշխարհային իմպերիալիզմի ու նրա դաշնակիցների դեմ և դատարկ ձեռքերով, բայց ապավինելով ժողովրդի և առաջնորդի կարողությանը, ցույց տվեց աշխարհին, որ ազատությունը և հպարտությունը կախված են դիմադրության:

Սրբազան պաշտպանության հիշատակը պահող մի խումբ բանակի հրամանատարների, զինծառայողների և արվեստագետների հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով, որ սրբազան պաշտպանության տարիներին, չնայած նյութական և մարդկային մեծ կորուստներին, դա այսօրվա և ապագայի համար զգալի հետևանքներ ունեցավ: 

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է, որ հասարակության մեջ հեղափոխական ոգու պահպանումը և ամրապնդումը և հեղափոխության գոյատևումը այդ ժամանկաշրջանի ազդեցություններից մեկն են, ու եթե չլիներ այդ ջիհադական և անձնուրաց շարժումը, անկասկած հեղափոխական ոգին լուրջ սպառնալիքի կենթարկվեր:

Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձել է ցույց տալ իր բարոյական և միջազգային չափանիշներին և պատերազմի էթիկային հավատարմությունը: 

Սադամ Հուսեյնի ոճրագործ ռեժիմը, պատերազմի ժամանակ բազմիցս խախտել է պատերազմի կանոնները և միջազգային օրենքները: Կրկնվող քիմիական հարձակումները, պատերազմի սկիզբը քաղաքացիական անձանց դեմ շարունակական հարձակումները, Իրաքի բաասական ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի դեմ իրականացրած ոճրագործություններից են: Այդ ոճրագործություններն իրականացվել են ԱՄՆ օգնության և տարածաշրջանի մի շարք երկրների նավթային եկամուտներով: Իրանի Իսլամական Հանրապետությունը, թե  պարտադրված պատերազմի ժամանակ, թե այժմ ԱՄՆ-ն համարում է պատասխանատու է տարածաշրջանում անկայունության համար:

ԱՄՆ-ի պաշտոնյաները, սակայն, չեն հրաժարվել տարածաշրջանում ճգնաժամ առաջացնելու քայլերից և  շարունակում են նախապատրաստել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգին հարվածելու պլանները:

Սրբազան պաշտպանության տարիների փորձը ցույց տվեց, որ սպառնալիքներին դիմակայելու եւ զավթող չարիքը հալածելու համար հարկավոր է բոլոր ուղղություններով անհրաժեշտ նախապատրաստություններ ունենալ:

Լրագրող և փորձագետ Էսմայիլ Ղադիմին ասել է.-«Սրբազան պաշտպանության 8 տարիների ընթաքում, անկասկած, Իրանը հոգեւոր, մարդկային, սոցիալական,մշակութային և ոհավատքի և մարդկային ռեսուրսների առումով գերակայում էր Իրաքին: Այս պատերազմը, սակայն, մեկ անգամ և ցույց տվեց, որ տեխնոլոգիական գերազանցությունն անհրաժեշտություն է կազմակերպության զարգացման եւ նրա առաջընթացի եւ հաջողության համար, և ժամանակակից աշխարհում մարդու առաջադիմությունը պետք է ուղեկցվի տեխնոլոգիական գերազանցությամբ»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես որ Սրբազան պաշտպանության ժամանակ դիմադրեց հակառակորդին, այսօր նույնպես պայքարում է տարածաշրջանում ահաբեկչական խմբերի և նրանց հովանավորող ուժերի դեմ: Այսօր ևս ԻԻՀ-ը իր անվտանգությունը և կայունությունը պահպանելու համար չի դիմում  օտար ուժերին: 

 

Պիտակ

Sep 22, 2018 12:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ