• Ռոհանի. Աշխարհը դեմ է ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդին ցուցաբերած աջակցության պնդումը լիովին անհեթեթ և կեղծ է: Նա ընդգծել է, որ աշխարհի երկրների մեծամասնությունը դեմ է Միացյալ Նահանգների միակողմանիության քաղաքականությանը և չի ենթարկվում այդ երկրի պահանջներին:

ԻՌՆԱ-ի հաղորման համաձայն,  The Washington Post- ում հրատարակված հոդվածում, Հասան Ռոհանին գրել է.-«ՀԳՀԾ-ից դուրս գալով, ԱՄՆ-ը կանխատեսում էր, որ Իրանը դուրս կգա դրանից եւ Վաշինգտոնը կկարողանա հեշտությամբ ձեւավորել համաշխարհային հակաիրանական կոալիցիա ու վերականգնել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները: Սակայն Իրանը քայլեր ձեռնարկեց Եվրոպայի հետ, որով  ԱՄՆ-ի բոլոր պլանները խառնվեցին»:

Ռոհանին նշել է, որ Իրանը և ՀԳՀԾ-ի մյուս անդամներն ընդգծում են միջուկային պայմանգրի պահպանման անհրաժեշտությունը և մեկուսացրել են ԱՄՆ-ին: Նա հստակեցրել է.-«Մինչ այժմ չի պատահել որ մի հարցի շուրջ ԱՄՆ-ի  նրա եվրոպական գործընկերների միջև այսքան տարաձայնություն առաջանա, և դա  ցույց է տալիս Իրանի իրավունքը միջուկային հարցում»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարության կողմից Իրանի նկատմամբ արտաքին քաղաքականությունը հիմնված չէ առկա փաստերի վրա: 

Ռոհանին հստակեցրել է, որ Իրանի մասին կեղծ տեղեկություններ ստանալը ահաբեկչական խմբերի եւ սիոնիստական ռեժիմի կողմից, եւ ոչ փորձագետական ու ոչ ճշգրիտ վերլուծությունները Իրանի զարգացումների մասին, ամերիկացի պաշտոնյաների մոտ այն թյուր տպավորությունն են ստեղծել, որ իրենք կարող են  պատժամիջոցներով հարվածել Իրանին: 

Ռոհանիի ընդգծմամբ, Իրանի ժողովուրդն ապացուցել է, որ արտաքին ճնշման դիմաց ավելի է միաբանվում, եւ ինչպես նախքան ՀԳՀԾ-ի ժամանակաշրջանում Միացյալ Նահանգները չկարողացավ պատժամիջոցներով ճնշել Իրանի ժողովրդին, այս անգամ նաեւ  կպարտվի իր պլաններում: 

 

Պիտակ

Sep 22, 2018 12:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ