• Ահաբեկչական հարձակում Ահվազում. ահաբեկչական խումբը չեզոքացվել է

Իրանի հարավ-արեւելքում գտնվող Խուզեստանի նահանգապետը ահաբեկչական մանրամասներ է ներկայացրել Սրբազան պաշտպանության շաբաթվա կապակցությամբ Իրանի զինված ուժերի օրվա առիթով Ահվազ քաղաքում շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման վերաբերյալ:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Ղոլամրեզա Շարիաթին ասել է.«Շաբաթ օրը Իրանի զինված ուժերի շքերթի ժամանակ  Ահվազում մի խումբ զինված ահաբեկիչներ կրակ են բացել ժողովրդի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել կամ վիրավորվել են անմեղ քաղաքացիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ»:

Շարիաթին հավելել է.« հաբեկչական հարձակման արդյունքում զոհվել է 24 մարդ, ևս   53-ը վիրավորվել են»:

Խուզեստանի նահանգապետը հայտարարել է. «Իրավիճակը ներկայումս գտնվում է Իրանի անվտանգության ուժերի վերահսկողության տակ»: Նա տեղեկացրել է ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին և ասել.«Իրանի անվտանգության ուժերը ձերբակալվել են 2 ահաբեկչի: Սպանվել են դիվերսիոն գործողության երկու մասնակիցներ»:

Խուզեստանի նահանգապետն ասել է. «Նախնական տվյալների համաձայն, ահաբեկչական գործողության հեղինակները չորս հոգի էին, որոնցից երկուսը սպանվել են, երկուսը ձերբակալվել: Ձերբակալվածներից մեկը վիրավորվել է»:

Պիտակ

Sep 22, 2018 12:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ